Monday, 20 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
Նոր մարտահրավեր Հայաստանի համար. Իրանը «կսեղմի՞ ատամները»
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Լուրերի օրվա թողարկում 11։00
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել

Ոճրագործների ռուսական տանիքը

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երեկ արդեն Վահագն Հարությունյանը «ինքնահայտնաբերվեց». պարզվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը Ռուսաստանում է, իր իսկ խոսքերով՝ բուժվում է, ու ավելին՝ շինծու է համարում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հարությունյանի արձագանքն ավելի քան կանխատեսելի էր, սակայն՝ պակաս համոզիչ. համենայնդեպս, նրա անմիջական ղեկավարությամբ «թխված» գործերը, որոնցով տասը տարի առաջ դատապարտվել են ոչ թե խաղաղ ցուցարարների վրա կրակած հրոսակները, այլ ընդդիմադիր գործիչները, փուչիկի պես պայթում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Սակայն Վահագն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործն ուշագրավ է հատկապես երկու հաթության վրա։ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով։ Ըստ ՀՔԾ-ի՝ այդ նպատակով ոստիկանության զորքերը Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս հենց Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով փոփոխել է պարկուճները և կազմել կեղծ արձանագրություն։ Այլ խոսքով՝ գրեթե հարյուր տոկոսով հիմնավորվել է բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին։

Մյուս կողմից՝ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը ճանապարհ է բացում, որպեսզի մեղադրյալի աթոռին հայտնվեն նաև այդ շրջանի իրավական մանիպուլյացիաների հիմնական ճարտարապետ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես նաև նրան քաղաքական պատվերներ տված ու նրա ապօրինի հրամանները կատարած տասնյակ մարդիկ։ Կասկածից վեր է, որ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ գործել է, այսպես կոչված, իրավապահների մի բանակ, որը լեգիտիմացրել է սահմանադրական կարգի տապալման գործընթացը՝ կնքելով իշխանության արյունոտ փոխանցումը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին։

Սա Մարտի 1-ի գործում տարողունակ մի դրվագ է, որն անկասկած հասնելու է մինչև Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, որովհետև հենց այս զույգն է անմիջականորեն պատվերներ իջեցրել նախաքննության մարմնին, դատախազությանը, դատավորներին։

Սակայն խիստ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Ռուսաստանը «ատամներով» պաշտպանում է Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ու ըստ էության ապաստարան է ծառայում այս գործով երեք մեղադրյալների՝ Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի ու Վահագն Հարությունյանի համար, որոնց բացակայությունն էապես սահմանափակում է ՀՔԾ-ի գործողությունները, թուլացնում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը։ Փաստորեն Ռուսաստանը տանիք է դարձել Մարտի 1-ի ոճրագործների համար՝ ակնհայտ թշնամական վերաբերմունք ցուցաբերելով Հայաստանի նոր իշխանություններին։ Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես «փայլուն» են, սակայն այդ «փայլից» առայժմ օգտվում են բացառապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա հանցախմբի անդամները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում