Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 6 անգամ. Դատախազություն

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն՝ 2018 թվականի նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 6 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Եվս 4 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում տրանսպորտի, սոցիալական ապահովության  և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Դրանք մասնավորապես առնչվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, մարզի համայնքների բնակիչների համար նախատեսված աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման գործընթացում մի քանի համայնքների ղեկավարների չարաշահումներին, համայնքային ջրագծերի կառուցման կամ վերանորոգման համար հատկացված գումարների յուրացմանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարի կողմից անձնական կարիքների համար օգտագործելուն, առանց տրանսպորտային միջոցների տեխզննության ոլորտում փաստաթղթերի կեղծմամբ  առանձնապես խոշոր չափերի հափշտակություններին, սոցիալական աջակցության նպաստառուներից  ապօրինի վարձատրություն ստանալուն, պետական կամ համայնքային կազմակերպություններից տարբեր բնույթի հափշտակություններ կատարելուն, աշխատակիցների բացակայության պայմաններում նրանց աշխատավարձ վճարելուն և այլն:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 8 պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ 6 համայնքի նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ ԿԳՆ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Դիլիջանի հանգրվանի վարիչ,   «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որոնց առաջադրվել են մեղադրանքներ:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի  հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9.475.000 ՀՀ դրամ գումար, ևս 2.301.000 ՀՀ դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն դեպքի առթիվ հարուցված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 1.200.000 ՀՀ դրամ, որը, փաստորեն, 8 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված  վնասի համեմատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում