«Ես դրա համար ասացի, որ էդ փաստաթուղթը, որ ընդունել ենք դեռևս օգոստոս ամսին, մենք հիմա վերանայել ենք տվյալները նվազման ուղղությամբ և կանխատեսել ենք 4,9 տոկոս տնտեսական աճ, որն այժմ քննարկվում է մեր գործընկերների հետ։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պարտադիր այդ ցուցանիշը պետք է ունենանք․ այստեղ ավելի լավ է լինել պահպանողական, քան օպտիմիստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աննախադեպ ցածր էր՝ էդպիսի տվյալ կար, ինչպե՞ս եք դա մեկնաբանում լրագրողների հարցին Կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց․ «Էդտեղ մեկնաբանելու կարիք չկա, կա սեզոնայնություն, որի բացատրությունն իմ գործընկերները տվեցին՝ ընդամենը սեզոնայնության խնդիր է։ Ընդհանրապես շատ գործոններ կան, որտեղ գործ ունենք սեզոնայնության հետ՝ թե՛ գնաճը, թե՛ փոխարժեքը և այլն։ Սեզոնայնությունը լուրջ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսությունում»։
«Ունենք ուղիղ ներդրումների նվազում, բայց այն կապված է որոշակի գործոնների հետ, որոնք բացատրելի են։ Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո ներդրումային դաշտը կկատարելագործվի ու ավելի լավը կդառնա»,- ասաց Արթուր Ջավադյանը։
Նա նաև հավելեց, որ Հրանտ Բագրատյանը մանիպուլյացիայի շատ խոշոր մասնագետ է․ նա տարբեր աղբյուրներից թվեր է օգտագործում և բերում համադրում իրար հետ ու խոսում ինչ-որ բաների մասին, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































