Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով պատգամավորներին և ԱԺ նախագահին՝ ասաց. «Այս խորհրդարանն ինձ երկու անգամ չի ընտրել վարչապետ, մեկ անգամ ընտրել է: Հույս ունեմ՝ հաշիվը կդառնա 3:1, և մենք իսկապես պատմական նոր էջ կբացենք մեր երկրի համար»:
Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հաջողություն մաղթեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ասաց. «Այս փուլով ես հայտարարել եմ ոչ թե հեղափոխության ավարտը, այլ հեղափոխության հաղթանակի ավարտը: Հույս ունենք, որ հեղափոխության ոգու և արժեքների ներկայությունը կլինի շատ երկար ու տևական: Մենք պետք է բացառենք բռնությունը՝ որպես ներհայաստանյան, քաղաքական հարցերի լուծման գործիք: Ես ուրախ եմ, որ մենք ի վիճակի եղանք ապացուցել, որ սերն ու համերաշխությունը, ոչ բռնի պայքարի մեթոդներն են այն գործիքը, որով մենք կարող ենք Հայաստանը դարձնել իրոք ազատ, հզոր և երջանիկ երկիր»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































