Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Պարոն Հարությունյան, ինձ համար նորություն է, որ ձեզ համար նորություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, թե իրենց համար նորույթ էր ԱՄՆ հեռացող դեսպանի խոսքը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:
«Որպես վարչապետ՝ ես ժառանգել եմ բանակցությունների հենց այդ տրամաբանությունը, ինչը ինձ համար անընդունելի է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































