Սա այս Ազգային ժողովի տրամաբանական ավարտն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը՝ համոզված լինելով, որ հաջորդ ԱԺ կգան ժողովրդի ընտրյալներ:
Կարապետյանը դեռև որևէ քաղաքական ուժից առաջարկ չի ստացել․ «Երբ քաղաքականություն մտա նպատակս նախորդ իշխանությունից ազատվելն էր: 2015թվականին մենք փորձեցինք ազատվել նախորդներից, չստացվեց, բայց Փաշինյանի մոտ ստացվեց և մեր երազանքը կատարվեց»,-նկատեց պատգամավորը:







































