Նովոսիբիրսկի բնակիչները վերջին շրջանում սարսափով են նայում երկնքին, քանի որ թռչունների երամները ճախրում են քաղաքացիների գլխավերևում՝ լիովին կորցնելով տարածությունում կողմնորոշվելու ունակությունը: Բանն այն է, որ թռչունները հարբած են: Փետրավորները կտցահարում են արոսենին, որն այս տարվա անոմալ տաք եղանակի պատճառով շատ է տարածվել: Նրանց ոչ մի կերպ չի հաջողվում սթափվել:
Թռչունները ճախրում են քաղաքային այգու վերևում՝ ընտրելով ամենահասուն կարմիր հատապտուղները: Իրենց «ճաշը» թռչունները սովորաբար սկսում են կեսօրին, երբ խոշոր երամը տեղակայվում է ծառերի վրա:
Տաք ձմռան պատճառով այս տարի թռչունները ոչ միայն գեր են, այլև հարբած: Ըստ կենդանաբանների՝ մի քանի «հարբած հատապտուղ» ուտելը թռչունների համար նույնն է, ինչ թունդ ալկոհոլային խմիչք խմելը:










































