Հնդկական տաճարի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վայրի կապիկը վազում օձահմայի մոտ և գողանում նրա թունավոր կոբրային։

Վրինդավանա քաղաքում տեսագրված կադրերում երևում է, թե ինչպես է օձահման ձեռքում պահում կոբրային, իսկ այդ պահին կապիկը նրան է մոտենում հետևից և ձեռքից տանում է օձին։

Տղամարդը փորձում է հասնել կապիկի հետևից, սակայն այդպես էլ չի կարողանում։










































