Ալաբամայից Աննա Թյուն ծրագրել է Հելոուինի առթիվ չարքի կերպարանք ստանալ։ Կոստյումից բացի նա գնել է 3 դոլար արժողության կեղծ ժանիքներ։ Կինը կպցրել է դրանք իսկական ատամներին ժամանակավոր սոսինձով՝ գրում է Fox News-ը։
Երբ կինը փորձել է հանել դրանք, պարզվել է, որ ժանիքները շատ ուժեղ կպել են նրա ատամներին։ Նա ստիպված է եղել դիմել ատամնաբույժի։
Հետազոտությունից հետո բժիշկը եկել է այն եզրակացության, որ պատճառը սոսինձը չէ, այլ կնոջ ատամների ու լնդերի կառուցվածքը: Դրված ժանիքները հանելու համար նրանք ստիպված են եղել կտրել դրանք, ապա կտոր-կտոր դուրս հանել: Այս ամենն արվել է առանց անզգայացման, որպեսզի պատահաբար չվնասվեին իրական ատամները: