Գերմանիայի գլխավոր դատախազ Հարալդ Ռանգեն համարում է, որ երկրի արդարադատության մարմինները բոլոր հիմքերն ունեն նախնական հետաքննություն սկսել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսազանգերի գաղտնալսման կապակցությամբ:
Ինչպես հաղորդել է Der Spiegel շաբաթաթերթը՝ Ռանգեն այդ մասին տեղեկացրել է արդարադատության և սպառողների պաշտպանության նախարարություններին:
Բոլոր տվյալների ստուգումից հետո վարչությունը եկել է եզրակացության, որ փաստեր կան հակաիրավական գործողությունների իրականացման վերաբերյալ:
Գերմանական հատուկ ծառայությունները զգուշացնում են, որ հետաքննության սկսման դեպքում Վաշինգտոնը կարող է զգալիորեն նվազեցնել Բեռլինի հետ տվյալների փոխանակումը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:










































