Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է վաճառել բրազիլացի կիսապաշտպան Կակային: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` Կական տեղ չի գտնում ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խաղային սխեմայի մեջ: Բացի այդ բրազիլացին տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ է ստանում:
Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբ է տեղափոխվել «Միլան»-ից 2009 թվականին, իսկ մինչ այդ հանդես է եկել «Սան Պաուլո»-ում: Նրա համար «Ռեալ»-ը վճարել էր 68 մլն. եվրո:






































