Լոսանջելեսաբնակ քաղաքական մեկնաբան Հակոբ Ռուբինյանի «հեռվից հայացքը» այս անգամ ուղղված է Բժշկական համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին՝ կապված Նարեկ Վանեսյանի հետ:
«Ես կարծում եմ, որ իրեն մտավորական համարող, Հիպոկրատի երդում տված անձը որևէ բարոյական իրավունք չունի ոչ թե իրեն այդպես պահելու, այլ անգամ այդ պահվածքի 10 տոկոսը իրեն թույլ տալու: Բայց ինձ զարմացրին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի արած մի քանի հայտարարություններ»,- ասում է նա:
Հակոբ Ռուբինյանը տարակուսում է. «Ինչպե՞ս կարող է Արսեն Թորոսյանը այդ մարդու դեմ բարձրացված մասնագիտական և հասարակական բողոքի ձայնը համարել ճանճը փիղ սարքելու իրավիճակ կամ սադրանք իր անձի դեմ. ի՞նչ սադրանքի մասին է խոսքը, Նարեկ Վանեսյանը նրա մոտիկ ազգակա՞նն է: Ինձ թվում է՝ նախարարի պարոն պաշտոնակատարն այս հարցում այնքան էլ ճիշտ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































