Monday, 15 06 2026
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը

Ուկրաինայում չի բացառվում արյունահեղությունը. Անդրեաս Ումլանդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն ռադայի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ, հետխորհրդային երկրների քաղաքականության փորձագետ, գերմանացի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը:

– Պարոն Ումլանդ, օրերս Ուկրաինայի Գերագույն ռադայում  առանց քննարկման որոշ օրենքների և 2014թ. պետբյուջեի  ընդունումը քաղաքական մեծ սկանդալ դարձավ: Քանի որ օրենքները հակասում են Ուկրաինայի միջազգային պարտավորություններին, տեսակետներ շրջանառվեցին, որ սրան հաջորդելու են նաև Ուկրաինայի ՄՄ անդամակցության բանակցությունները ՌԴ հետ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նման օրենքներ ընդունվեցին և նման կոպիտ սահմանադրական խախտումներով:

– Ես կարծում եմ, որ իշխանության անվստահության արտահայտությունն էր, այսինքն՝ ոչ լեգիտիմ ռեժիմի քայլ: Ես չեմ կարծում, որ սա քայլ է ՄՄ-ին ընդառաջ, սա Եվրամայդանին իշխանության արձագանքն էր, Եվրամայդանից նրանց ուղղված ճնշումների պատասխանը: Սա իշխանության խուճապի արտահայտությունն էր, որովհետև այս օրենքներն ընդունվել էին ոչ հաստատված ընթացակարգով, խախտումներով: Օրենքները ևս իրենց բովանդակությամբ հակասում են սահմանադրությանը, Ուկրաինայի միջազգային պարտավորություններին, այսինքն՝ սա խուճապի որոշակի արտահայտություն է:

– Սա կարելի՞ է նաև որպես քաղաքացիական հասարակությանն ուղղված ճնշում որակել:

– Այո՛, իշխանության կողմից կա նման ցանկություն, բայց իշխանությունը կստանա հակառակ պատասխանը: Մարդիկ ավելի քիչ չեն պայքարելու, չեն նահանջելու, սա կբերի հասարակության մոբիլիզացիայի նոր փուլի, ուստի սա հնարավոր չէ որակել որպես ռացիոնալ պահվածք, այլ միայն խուճապի դրսևորում:

– Ինչպե՞ս եք գնահատում Մայդանում շարունակվող դիմակայությունը, ընթացքը, ընդդիմության քայլերի հաշվարկվածությունը և Արևմուտքի աջակցությունն այդ քայլերին:

– Երևում է, որ Ուկրաինայում իրավիճակի սրացում է սպասվում, քանի որ ի վերջո լուծում պետք է լինի: Լարված վիճակ է լինելու, հաջորդ օրերին կարելի է սպասել տարբեր սցենարներ, ես չեմ բացառում արյունահեղություն, քանի որ մի կողմից ռեժիմը ցանկանում է ճզմել ակցիաները՝ ցանկանալով Եվրամայդանում շարունակվող պայքարի ավարտ, մյուս կողմից՝ քաղաքացիական ակտիվիստները ավելի են մոբիլիզանում: Յուրաքանչյուր հաջորդ ակցիան լինելու է ավելի մարդաշատ ու մոբիլիզացված, քան նախորդը, ու սա կբերի լարման:

Ինչ վերաբերում է Արևմուտքի աջակցությանը, ապա չենք զգում աջակցություն, որովհետև առանցքային խնդիրը ոչ թե ներքին քաղաքականությունն է, այլ՝ արտաքին՝ ՌԴ-Ուկրաինա հարաբերությունները: Ներկայումս Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, որոշակի առումով աջակցում է ներկայիս ռեժիմին, ցանկանում է Ուկրաինային ուղղել ՄՄ ուղղությամբ: ԵՄ-ն չի արձագանքում, թեև կարող էր արձագանքել, քանի որ ԵՄ-ն հանդիսանում է ամենախոշոր առևտրային գործընկերը և ներդրողը ՌԴ հետ, ուստի ԵՄ-ն դեռևս բավարար կերպով չի արձագանքում:

– Պարոն Ումլանդ, օրեր առաջ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հրապարակեց Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ողջ տեքստը, թեև մեկ տարի առաջ այդ համաձայնագրի տեքստի որոշ հատվածներ արդեն հրապարակված էին:  Երբ ծանոթ եք փաստաթղթին ամբողջությամբ, ի՞նչ կարող եք ասել՝ ինչի՞ց հրաժարվեցին Ուկրաինան և Հայաստանը:

– Փաստաթղթի բովանդակությունը մեզ համար նորություն չէր: Սա ասոցացման սովորական համաձայնագիր չէ, որը ԵՄ-ն ունի տարբեր երկրների հետ: Իրականում սա նոր որակի համաձայնագիր էր: Այսինքն՝ Ասոցացման համաձայնագիր անվանումը չի համապատասխանում այդ համաձայնագրի ողջ բովանդակությանը, քանի որ սա այդ երկրների մուտքն է եվրոպական տնտեսական, իրավական, քաղաքական տարածք, համարյա թե անդամակցություն ԵՄ-ին, եթե այդ համաձայնագրերն իրականություն դառնային և ստորագրվեին: Պաշտոնական մակարդակում չի ասվում, թե սա ԵՄ անդամակցության նախնական փուլ է, բայց փաստորեն ԱլԳ երկրների էլ ավելի «մոտեցումն» էր ԵՄ-ին, եթե նրանք կատարեին այդ համաձայնագրերի դրույթները, դրանից հետո անդամակցությունը մեծ քայլ չէր լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում