Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի օրը Մուհամմեդ մարգարեի և իմամ Ջաֆար Սադիգի ծննդյան օրվա կապակցությամբ 878 քաղաքական, ռազմական և քաղաքացիական կալանավորների ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիկ Ամոլին Մուհամմեդ մարգարեի և իմամ Ջաֆար Սադիգի ծննդյան օրվա կապակցությամբ նամակով դիմել է գերագույն առաջնորդին: Նամակում նա խնդրել է ներում շնորհել 878 կալանավորների:











































