Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր բացակայում խորհրդարանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումից և դրա քվեարկությունից։
«Խմբակցությունն ուներ ի՛ր դիրքորոշումը, ես ունեի ի՛մ դիրքորոշումը։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ դիրքորոշումն է», – նշել է պատգամավորը։