Իշխող ուժը ունի մեծամասնություն, բայց չեն հասկանում, որ պետք է մտածեն ոչ թե ինչքան տոկոս կհավաքեն, այլ որակյալ ընտրությունների մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Կառավարությունում մեկ քաղաքական դեմք կա, դա Նիկոլ Փաշինյանն է: Զսպիչ մեխանիզմը մեկն է նորմալ ԱԺ ունենալը: Մենք ստանում ենք մանդատ, որի մի կողմում թաղային հեղինակությունն է, մյուսում կուսակցությունը: Այսպիսի օրենք չփոխելը հանցագործություն է»,-նշեց քաղաքագետը:
Ստեփան գրիգորյանի խոսքով՝ պատասխանատուն ոչ միայն ՀՀԿ-ն է, այլ նաև հեղափոխության լիդերները: