Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ «Ժնև-2»-ը կօգնի պաշտոնանկ անել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Ջարբայի խոսքերով՝ «Ժնև 2»-ը ընդդիմությանը կօգնի հասնել իր նպատակներին, առաջին հերթին՝ Բաշար Ասադի և նրա կողմնակիցների տապալմանը:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է «Ժնև 2»-ին մասնակցելու Ազգային կոալիցիայի որոշումը՝ այն անվանելով «Բաշար Ասադի ռեժիմից տուժած Սիրիայի քաղաքացիների շահերից բխող խիզախ որոշում»:
Ավել վաղ հաղորդվել է, որ Սիրիայի Ազգային կոալիցիայի անդամների մեծ մասը կողմ են քվեարկել «Ժնև-2» խաղաղ համաժողովին մասնակցությանը:









































