Հայտնի են դերասանների «Գիլդիա» մրցանակաբաշխության հաղթողների անունները՝ հայտնում է Associated Press-ը: Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու ՄակՔոնահին՝ «Դալլասյան գնորդների ակումբ» ֆիլմում դերակատարման համար: Այս ֆիլմում դերակատարման համար Ջերեդ Լետոն արժանացել է մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը` Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լուպիտա Նիոնգոն: «Դերասանների լավագույն անսամբլ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը:
Բրայան Քրենսթոնը մրցանակի է արժանացել «Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում: Սերիալը մրցանակի է արժանացել «Դերասանների լավագույն անսամբլ» անվանակարգում:
«Գահերի խաղ» սերիալը մրցանակի է արժանացել «Լավագույն հնարքներ» անվանակարգում:










































