Երևում է՝ 21-ամյա դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը որոշել է հետևել երկրպագուների և ընկերների խորհուրդներին և «լեզուն ատամների հետևում պահել»: Շաբաթ օրն աղջիկը Twitter-ում հրապարակել է մի լուսանկար, որը կարծես խորհրդանշում է այդ գործողությունը:
Լուսանկարում Սայրուսի բերանում մեծ, տգեղ, հսկայական չափերի անբնական ատամներ են, և նա գրկել է իր շանը: Լուսանկարի տակ նա մեկնաբանություններ չի թողել, սակայն միկրոբլոգում արված այլ գրառումներից պարզ է դառնում, որ անցած շաբաթ երգչուհին տրամադրություն չի ունեցել:
Նա բողոքել է, որ չի հաջողվում բուժել հազը և հայտարարել է, որ ատում է ամբողջ աշխարհին այն բանի համար, որ իրեն հաճախ «տգեղ լեսբուհի» են անվանում:











































