Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երրորդ տուր վեջին խաղում հաղթանակ տոնեց «Ուրարտու»-ն:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երրորդ տուրի վերջին՝ հետաձգված խաղում, «Արցախը» սեփական հարկի տակ, շատ լարված պայքարում 85-91 հաշվով պարտություն կրեց «Ուրարտու» ակումբից:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Մետտոքսը (Ուրարտու), ով վաստակեց 33 միավոր:
«Արցախը» իր չորրորդ տուրի հանդիպումը կանցկացնի, հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 16:00-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ կհյուրընկալվի «Արագածին»: