Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին հարցը:
«Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքը նույնությամբ անփառունակ տապալվեց այս դահլիճում: Այս քննարկմանը իմ թիրախը բացառապես կառավարությունն է և բացառապես վարչապետի քաղաքական պատասխանատվությունը»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը դռնից հանեցին, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան:
«Փաշինյանը հիմա երևի նստած նայում է ու մտածում, թե ինքը Հուլիոս կեսարն է, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴն և «Ելք»-ի երկու կուսակցություններն էլ գալական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն, ինքը իր կայսրությունը կընդլայնի: Չի՛ լինելու նման բան, պարոն վարչապետ»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նշեց, որ կոնսենսուս չկա. «ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է»:
Անդրադառնալով ճնշումներին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Սա հոկտեմբերի 2-ի շարունակությունն է՝ այլ մեթոդներով. ԱԺ-ն մնում է պաշարված: Մենք բոլորս պատանդառու ենք: Բա իմ որպիսությունը խի՞ չես զանգել հարցնել, պարոն Միրզոյան»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































