Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին հարցը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը իր ելույթում անդրադարձավ հարցին, թե ի վերջո՝ ռեյտինգային համակա՞րգն է լավ, թե ՞ փակ ցուցակներով համամասնական համակարգը. «Չկան և՛ լավ, և՛ վատ ընտրական համակարգեր: Համամասնականի դրականն այն է, որ խթանում է երկրում քաղաքական, կուսակցական համակարգի կայացումը: Ռեյտինգայինը կատարել է իր աշխատանքը»:
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում հնարավոր է անցում կատարվի նորից ռեյտինգայինի:
Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































