Կատակերգու դերասանները որոշ գծերով հիշեցնում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց: Սա պարզել են Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է BBC-ն:
Հումորի զգացում ունենալու համար անհրաժեշտ ստեղծագործական բնավորության գծերը դերասաններին և հոգեպես անառողջ մարդկանց միևնույն շարքում են դասում:
Գիտնականները հետազոտել են 523 կատակերգուների: Նրանց խնդրել են պատասխանել հարցերի, որոնք գնահատում են հոգեպես անառողջ մարդկանց վիճակը: Այսպես, հաշվի է առնվել անսովոր փորձը, կենտրոնացման հետ խնդիրները, հաճույք ստանալու անկարողությունը և սեռական շփման ցանկություն չունենալը, հակասոցիալական վարքագծին հակված լինելը:
Պարզվել է, որ կատակերգուների մոտ հանդիպող այս նշանների շնորհիվ էլ վերջիններս կարողանում են զվարճացնել հանրությանը:










































