Thursday, 16 07 2026
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Թավշյա հեղափոխության նոր՝ հիմնարար նպատակակետը. ինչ կդրվի Փաշինյան-Պուտին սեղանին

Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերի ուսումնասիրության համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ է արել, ասելով, որ պետք է վերանայվի հայ-ռուսական գազային «ստորացուցիչ» պայմանագիրը, քանի որ դրանում այնպիսի պայմաններ են, որոնք Հայաստանին գրեթե զրկում են սակագնային օպտիմալ քաղաքականության հնարավորությունից: 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի հայտնի այցի շրջանակում կնքված այդ պայմանագրի մասին խոսվել է շատ: Այդ պայմանագիրը գործնականում Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը գրեթե «Գազպրոմ»-ին հանձնելու մասին պայմանագիր էր, որը կնքվեց հայտնի քաղաքական և թերևս ռազմա-քաղաքական իրադրության պայմաններում, 2013-ի սեպտեմբերի 3-ից երեք ամիս անց: Այդ ամենի գնով Սերժ Սարգսյանը պահեց իր իշխանությունը, թեև հանրությանը փորձ արվեց համոզել, թե այդ ամենն արվում է Արցախը պահելու համար: 2016-ի ապրիլին պայթեց այդ փուչիկը, թեև մինչ այդ, իհարկե, հազվադեպ փորձագետներ, մեկնաբաններ և լրատվամիջոցներ ահազանգում էին, որ սեղանին ոչ թե Արցախի, այլ իշխանության անվտանգության հարցն է, իսկ Արցախի հարցում այդ ամենը բերում է վտանգների, քանի որ Հայաստանի ինքնիշխանության հանձնումը չի կարող անվտանգ լինել Արցախի համար:

Գործնականում կատարվում էր մանիպուլյացիա՝ իբրև թե պահվում էին ազատագրված տարածքները, այսպես ասած՝ կազան-լավրովյան պլաններից, բայց իրականում տարածք չհանձնելու համար իբրև թե արդարացվում էր ինքնիշխանության հանձնումը: Մանիպուլյացիան այն է, որ տարածքն ու ինքնիշխանությունը լիովին հավասարազոր են, ըստ այդմ՝ հնարավոր չէ պահել մեկը՝ մյուսը հանձնելով, անկախ, թե որն է հանձնվում, այսպես ասած, առաջինը: Եվ ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ ինքնիշխանության հանձնումից հետո անխուսափելի է դառնում տարածք հանձնելը, թեկուզ պատերազմով, որ թշնամին իրականացնում է իրականում դաշնակից համարվողի ձեռքով: Հայաստանն անցել է այս խնդիրների և բարդագույն եռամյակի միջով և աղետի չի ենթարկվել միայն ու միայն այն պատճառով, որ պահվել է ինքնիշխանության բացառիկ թելը՝ բանակը, և հասարակությունն ամուր պահել է այդ թելը ճակատագրական պահին՝ 2016-ի ապրիլին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, անկասկած, հայտնվել է լիովին այլ հարթության վրա: Տեղի է ունեցել դրա քաղաքական լիակատար վերականգնում, սակայն անկասկած է, որ դա պահանջում է նաև «ինստիտուցիոնալացում»: Եվ այս իմաստով, անշուշտ, էներգետիկ ոլորտն առանցքայիններից մեկն է, բոլոր առումներով, և, ըստ այդմ, այստեղ իրավիճակի վերանայումը իրապես կենսական է: Նկատելի է, որ այդ ուղղությամբ քայլերը մեկնարկել են, և սակագնային քաղաքականությունը, որը, թերևս, բանալին է դեպի մնացյալ խնդիրներ, ուսումնասիրվում է ոչ միայն ԱԺ, այլ նաև կառավարության մակարդակում, վարչապետին կից աշխատանքային խմբի ստեղծումով: Առանցքայինն այստեղ այն է, որ Նիկոլ Փաշինյանը ազդարարել է հարցը հայ-ռուսական հարաբերության բարձր մակարդակ տեղափոխելու, այսինքն` Պուտին-Փաշինյան մակարդակ տեղափոխելու մասին: Սա, ըստ էության, կարևորագույն խնդիր է, որովհետև ավելի ցածր մակարդակներում անկասկած է լինելու ահռելի դիմադրությունը ռուսական էլիտայի տարբեր շահառու խմբերում, որոնց համար Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության հարցը շահեկան չէ մի շարք տնտեսական և քաղաքական պատճառներով:

Ընդ որում՝ տնտեսական և քաղաքական պատճառներ, որոնք գործնականում ոչ մայն կապ չունեն նաև Ռուսաստանի պետական շահի հետ, այլ, ըստ էության, հարված են նաև դրան: Եվ այս տեսանկյունից Ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց նաև այդ հետևանքը ՌԴ համար: Ահա այս իմաստով, հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է ՌԴ նախագահ Պուտինի հետ պայմանավորվածության մասին, որ Հայաստանը պետք է ներկայացնի էներգետիկ ոլորտում հայ-ռուսական հարաբերության, այսպես ասած, մետաստազները՝ հստակորեն փաստարկված, ինչը հնարավորություն կտա ՌԴ նախագահին կայացնել քաղաքական որոշում Ռուսաստանի առումով: Իսկ այստեղ խնդիրը հենց դա է՝ հասնել Ռուսաստանի առումով քաղաքական որոշման կայացման, հաշվի առնելով այն, որ Հայաստանի առումով քաղաքական որոշումների կայացման հարցը գործնականում լուծված է թավշյա հեղափոխությամբ, պարզապես տվյալ պարագայում այդպիսի որոշումը Մոսկվայում էլ հասունացնելը կարևոր է խնդիրը ոչ թե ավելորդ նյարդային և առճակատման ռեժիմում, այլ փոխըմբռնման և ռազմավարական փոխհամաձայնության միջավայրում լուծելու համար, ինչը պահանջում է առկա ռազմա-քաղաքական իրավիճակի նրբությունը:

Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ խնդիրը Հայաստանի ներսում զերծ պահվի հնարավոր ներքաղաքական սաբոտաժներից և դրանք ազդեցություն չթողնեն փաստարկային բազան ապահովելու և այն Փաշինյան-Պուտին սեղանին դնելու խնդրի վրա: Իսկ այն, որ Հայաստանում, մեղմ ասած, կգտնվեն անգամ ներկայումս հեղափոխական պատմուճան հագած շրջանակներ, որոնց համար՝ ինչպես նրանց ռուսաստանյան գործընկերների, մեղմ ասած՝ շահեկան չի լինի Հայաստանում էներգետիկ համակարգի թավշյա հեղափոխությունը, կամ թավշյա հեղափոխությունն էներգետիկ համակարգ հասցնելը, կասկածից վեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում