Օկլահոմայում Պրինցեսա մականունով շունը գիշերները փախել է տանից՝ ձևանալով անօթևան, որպեսզի ճաշակի McDonald’s-ի ուտելիքը: Այս մասին հաղորդում է Time-ը:
Կենդանու տիրուհին՝ Բեթսի Ռեյսը, նկատել է, որ Պրինցեսան բավական գիրացել է, ընդ որում՝ շան սննդակարգը չէր փոխվել: Նկատելով, որ կենդանին գիշերները ինչ-որ տեղ է գնում, տիրուհին որոշել է նրան հետևել:
Պարզվել է, որ Պրինցեսան վազում է տեղի «ՄաքԴրայվ», որտեղ ձևանում է անօթևան և այցելուներից ուտելիք «խնդրում»:
Բեթսի Ռեյսը որոշել է պատժել կենդանուն, և ինքն է մեքենայով մոտեցել McDonald’s-ին: Տեսնելով տիրուհուն՝ շունն ամեն ինչ հասկացել է և, պոչը կծկելով, տուն գնացել:
https://www.facebook.com/100008532040164/videos/1932838510343865/










































