Մեծ Բրիտանիայում ավելի քան 1 միլիոն մարդ խնդրագիր է ստորագրել Եվրամիության կազմից երկիրը դուրս բերելու հարցով նոր հանրաքվե անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս պահին Բրիտանիայի կառավարությունը դեմ է Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացմանը:
Ինչպես նշվում է, խնդրագրի կազմակերպիչները հանդես են գալիս հօգուտ բրիտանացիների հնարավորության՝ «ասելու վճռորոշ խոսքը» ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով:









































