Ազատության հրապարակում այսօր կայացավ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ:
«Պայքար-պայքար մինչև վերջ» վանկարկում-ից հետո ելույթով հանդես եկավ ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանրահավաքի կազմակերպիչ ակտիվիստները արձագանքեցին իրենց հիմնական կոչով՝ «մենք ենք տերը մեր երկրի տերը» և այդ պահին Լևոն Զուրաբյանը կազմակերպիչներին հակադարձեց, որ պետք չէ խրտնել այդ կարգախոսից:
Լևոն Զուրաբյանը հանրահավաքի իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը ողջունում է Ազատության հրապարակում կանգնած ժողովրդին:
«Նախևառաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Հնարամիտ, ինտելեկտուալ, բարձր պատասխանատվությամբ և իրավագիտակցությամբ քաղաքացիական ակտիվություն այս հարցի շուրջ, մեծապես նպաստեց 4 ընդդիմադիր խմբակցությունների միասնականության ամրապնդմանը։
Մանրամասները՝ տեսանյութում










































