Իտալիայի Ռիետի քաղաքում՝ Հռոմից 100 կմ հեռավորության վրա, երիտասարդ միանձնուհին երեխա է ծննդաբերել, հայտնում է ITAR-TASS-ը:
Նախապես նա դիմել էր բժշկական օգնություն ստանալու համար որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու պատճառով:
Տեղի մենաստանի միանձնուհիները լրագրողներին թույլ չեն տալիս տեսնել կնոջը: Ինչպես տեղեկացրել են հիվանդանոցից, կինը ծննդաբերել է ավելի քան 3 կգ քաշով առողջ տղա, որին անվանել է Ֆրանցիսկոս:
Հայտնի է, որ կինը 32 տարեկան է և ծնունդով Սալվադորից է: Երեխայի հոր մասին ոչինչ հայտնի չէ: Կինը չի էլ կասկածել, որ հղի է:
Մենաստանի ղեկավարությունն անակնկալի է եկել: Ռիետիի եպիսկոպոսն ասել է, որ քույրը «չի դիմացել գայթակղությանը», ու որ հեռացվելու է մենաստանից, սակայն եկեղեցին պատրաստ է նրան օգնել մեծացնել իր երեխային:









































