Սոլսբերիում ձերբակալել են 45-ամյա մի տղամարդու, որ փորձել է Սոլսբերիի տաճարից գողանալ Ազատությունների մեծ հռչակագրի պատճեններից մեկը՝ տեղեկացնում է bbc.com-ը՝ հղում կատարելով Ուիլթշիրի դքսության ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամը 5-ի կողմերը։ Տղամարդը կոտրել է ապակին, որի տակ պահված է եղել միջնադարյան փաստաթուղթը։ Այնուհետև տաճարի անվտանգության ազդանշանը միացել է։

Ոստիկանությունը նշում է, որ հռչակագրի պատճենը չի վնասվել և ոչ ոք չի տուժել։ Տղամարդը կասկածվում է գողության, զենք կրելու և վնաս հասցնելու մեջ։







































