Կարակասում Ուգո Չավեսի անվան այգին կկառուցի Պոմպիդու կենտրոնի հեղինակը՝ բրիտանացի ճարտարապետ սըր Ռիչարդ Ռոջերսը՝ հայտնում է Associated Press-ը:
Ռոջերսը հունվարի 17-ին այցելել է Վենեսուելայի մայրաքաղաք, որտեղ զննել է ապագա շինարարության հրապարակը:
Հայտնի ճարտարապետը, հատուկ արարողության ժամանակ ստանալով Կարակասի խորհրդանշական բանալիները, հայտարարել է, որ ամբողջ կյանքում եղել է հավատարիմ սոցիալիստ:
Ռոջերսն աշխարհի ամենատիտղոսակիր ճարտարապետն է: Նա Փարիզի Պոմպիդու կենտրոնի հեղինակներից է:
Ուգո Չավեսի անվան այգին նախատեսվում է կառուցել Կարակասի Լա Ռիկոնադա շրջանում: Այն ընդգրկելու է 840 հա տարածք:










































