«Մենք մեր քաղաքական դիրքորոշումն ենք արտահայտել՝ որպես ընդդիմադիր ուժ, որովհետև մենք չենք կարող համաձայնել մի բանի, որը քաղաքական տեսակետից պարզապես աբսուրդ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին ՀՀԿ դիրքորոշմանը:
Դիտարկմանը՝ այլևս, սակայն, Հանրապետական կուսակցության կուռ թիմ չկա, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Բա որ թիմ չկա, ինչի՞ են անընդհատ օրենքը բերում արտահերթ՝ թող անցկացնեն, ինչի՞ են անընդհատ խոսում Հանրապետականի մասին»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե ՀՀԿ խմբակցությունը գոյություն չունի, ուրեմն իրենք կայուն մեծամասնություն են: «Բա էլ ինչո՞ւ են նոր ընտրություն անում, ինչո՞ւ կոալիցիոն հուշագիր չեն ստորագրում, դառնան կայուն մեծամասնություն և էս ժողովրդին նորից դիվադադար չանեն ու ընտրությունների տանեն. հավելյա՞լ գումար ունի էս պետությունը ընտրություն կազմակերպելու»,- նշեց նա և ավելացրեց՝ «նրանք կյանքում մնում են իմ ընկերները»:
Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ իր համար անակնկալ էր Ռուզաննա Մուրադյանի հրաժարականի դիմումը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































