ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ Թրամփի այն հայտարարությունը, թե Ամերիկայում աշխարհի ամենամաքուր օդն է, ճիշտ չէ։ Վարչության փորձագետները համարում են, որ Դոնալդ Թրամփը սխալվել է և իր հաղորդագրության մեջ օգտագործել է օդում ծանր մասնիկների առկայության մասին տվյալները՝ գրում է life.ru-ն։
Հետազոտողները նշում են, որ Ամերիկայում օդը չի կարող մաքուր լինել, եթե քարտեզի վրա երկիրը նշված է սպիտակ գույնով։ Բնապահպանները նշել են, որ նույն գույնով նշված են նաև Ռուսաստանը և այլ երկրներ։ Սոցցանցերի օգտատերերի հարցերին պատասխանելով՝ գիտնականները նշել են, որ աշխարհում ամենամաքուր օդն ունեցող երկիրը Նոր Զելանդիան է։
Խոշոր արտադրությունների դուրսբերումը քաղաքներից և բնապահպանական կանոնների խստագույն պահպանումը թույլ են տվել Նոր Զելանդիայի իշխանություններին միաժամանակ լուծել բնապահպանության և տարածքի մաքրության հետ կապված մի քանի խնդիրներ։










































