Հագուստի արտադրության ոլորտում Վիկտորյա Բեքհեմի կարիերան աճում է: Նա հաջողությամբ ներկայացնում է հագուստի իր հավաքածուները, ինչպես նաև dVb օծանելիքներ և կոսմետիկա է թողարկում:
Վիկտորյայի երկրպագուների համար հիանալի նորություն էր Լոնդոնում առաջին ֆիրմային խանութի բացումը: Այդ մասին Վիկտորյան պատմել է հունվարի 17-ին՝ Facebook-ի իր միկրոբլոգում: Բեքհեմը տեղադրել է իր մասին հոդվածով թերթի լուսանկարը և գրել. «Ուրախ եմ հայտնել ձեզ, որ իմ առաջին խանութը այս տարի Լոնդոնում կբացվի»:









































