ԶԼՄ-ները հայտնել են Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի անձնական թիկնապահի մահվան մասին: Տարեց տղամարդու մարմինը հայտնաբերվել է Թուրքիայում, մասնավոր տներից մեկի տարածքում, հաղորդում է Shafaq news-ը:
Նախնական տվյալներով՝ 68-ամյա Ադնան Ջիրի Շամայիլը մահացել է սուր սրտային անբավարարությունից:
Սադամ Հուսեյնի նախկին թիկնապահը Բաղդադը լքել է 12 տարի առաջ՝ նախկին նախագահի մահապատժից հետո: Վերջին տարիներին նա ապրում էր Թուրքիայի արևելքում՝ Շանլըուրֆա քաղաքում:










































