Մարկ Շագալի «Մերկ կինը Վիտեբսկի երկնքում» կտավում Facebook-ի ալգոռիթմը պորնոգրաֆիա է հայտնաբերել՝ գրում է Münstersche Zeitung-ը։
Նկարչի աշխատանքը ցուցադրվել է Մյունշտեյնի Պաբլո Պիկասոյի թանգարանում: Ֆեյսբուքում տեղադրվել է ցուցահանդեսի գովազդային տեսանյութը, որտեղ ցուցադրվել է մերկ կնոջ նկարը․ սոցցանցի ալգոռիթմը հեռացրել է այն։
Թանգարանի աշխատակիցները որոշել են արձագանքել տեսանյութի հեռացմանը և դիմել են ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: «Շագալի նկարները շատ անկեղծ են: Մենք հրավիրում ենք Ձեզ Մյունստեր՝ ցուցահանդեսին` հակառակում համոզվելու համար: Այնուհետև մենք ձեզ կհյուրասիրենք Սուրբ Ծննդյան շուկայի գինուց »,- գրել են թանգարանի կայքում:









































