Ուկրաինացի փոփ-երգչուհին կրկին դարձել է բրիտանական տաբլոիդների գլխավոր հերոսուհին: Պատճառը անգլիական Blue խմբի անդամ, երաժիշտ Լի Ռայանի հետ սիրավեպն է:
Բրիտանական Daily Mail-ը հայտնում է, որ սեքսուալ աստղը սիրավեպ է սկսել հայտնի արտիստի հետ ու այնքան է նրան գրավել, որ վերջինս պատրաստ է երգչուհուն ամուսնության առաջարկություն անել նրա հետ ծանոթությունից 1 օր անց:
Պարբերականի տվյալով՝ նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել այն ժամանակ, երբ Աննան ամուսնացած էր դեռ իր նախկին ամուսնու՝ Մաքսիմ Չերնյավսկու հետ:








































