Thursday, 02 05 2024
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը

Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթը. նա բացեց խախտված բալանսը

Խորհրդարանում վարչապետի պայմանական ընտրության գործընթացում թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ակնհայտորեն նախընտրական-ծրագրային էր: Դա միաժամանակ նաև բնական և հասկանալի է, հաշվի առնելով այն, որ ներկայումս հենց դա է արդեն քաղաքական միակ կամ տանող օրակարգը և հասկանալի է, որ ԱԺ ամբիոնում վարչապետ Փաշինյանն այլևս չունի լուծելու որևէ այլ խնդիր:

Գործնականում, այլ խնդիր չի ակնկալում կամ թերևս չպետք ա ակնկալի նաև հանրությունը, արդեն կոնկրետ իշխանական, պետական պատասխանատվության տիրույթում գոյություն ունեցող հարցերից բացի: Այդ տեսանկյունից, վարչապետի ելույթը գործնականում արտացոլում էր հեղափոխությունից կամ հեղափոխականությունից պետականություն անցումը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասով, բայց դրանով նաև արտացոլելով ընդհանրապես ամբողջական օրակարգն ու առաջնահերթությունները, որ պետք է հետապնդի հասարակությունը:

Գործնականում Փաշինյանն իր ելույթով արտացոլեց նաև Հայաստանում առկա քաղաքական վակուումը, քանի որ ելույթը ըստ էության մենախոսություն էր քաղաքական իրավիճակի մասին, որտեղ չկար որևէ լուրջ քաղաքական ընդդիմախոսության արտացոլում: Եվ դրա պատճառն այն չէ, որ Փաշինյանը չէր ուզել անել դա, չնկատելու էր տվել ադ խնդիրը և ընդդիմախոսությունը: Եթե այն գոյություն ունենար իրականում, ապա կասկած չկա, որ վարչապետի պաշտոնակատարն ու թեկնածուն չէր կարող շրջանցել այդ  ընդդիմախոսությունը: Սա նաև նորություն չէ և արդեն իսկ արձանագրվող խնդիր է Հայաստանում քաղաքական վակուումը:

Միևնույն ժամանակ նիկոլ Փաշինյանն իր ելույթում շոշափելով պետական և քաղաքական կենսագործունեության գործնականում բոլոր ասպեկտները, ըստ էության բավական համոզիչ կերպով բացեց խնդիրը, որ քաղաքական վակուումը լցնելու ճանապարհը ոչ թե խորհրդարանի արտահերթ ընտրությունն ուշ անցկացնելն է, այլ հակառակը՝ հնարավորինս արագ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, որովհետև հակառակ պարագայում ժամանակը ծառայում է ոչ թե քաղաքական համակարգը կայացնելուն կամ վակուումը լցնելուն, այլ կառավարման վակուում առաջացնելուն: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետը դրան է վերագրում առկա տնտեսական և կառավարման այլ բնույթի խնդիրները, և դա իհարկե ունի ճշմարտության մաս:

Մյուս կողմից սակայն ակնառու է, որ չկա հակափաստարկ, քանի որ ոչ ոք չի կարող հերքել, որ Հայաստանում կա ժողովրդի կիսաիշխանություն, սակայն չկա ժողովրդի տնտեսություն, և անգամ ժողովրդի կիսատնտեսություն չկա: Այսինքն, ակնառու է, որ չկա նվազագույն բալանս, որը թույլ կտա անցում կատարել կայուն կառավարման: Խորհրդարանի արտահերթ ընտրությամբ Հայաստանում չի հաստատվի ժողովրդի տնտեսություն, բայց կհաստատվի արդեն հանրության ամբողջական իշխանություն: Դա էլ իր հերթին կբերի նվազագույն բալանսի՝ ժողովրդի իշխանության և ոչ ժողովրդական տնտեսության միջև: Դա կարող է լինել այդ երկու սուբյեկտների երկխոսության հենքը, նվազագույն և անշեղելի հենքը, առանց որի չեն կարող լուծվել տնտեսական մի շարք խնդիրներ, որոնք ունեն քաղաքական մի շարք հետևանքների կամ մետաստազների ռիսկեր, շատ դեպքերում գործող՝ թեկուզ դանդաղ, բայց գործող ռիսկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում