Մեծ Բրիտանիայում վերջին 5 տարում մոտ 1000 ուսուցիչներ հեռացվել են աշխատանքից կամ ենթարկվել այլ պատիժների ու նկատողություն ստացել աշակերտների հետ ինտիմ կապ ունենալու համար: 254 ուսուցիչների պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, հայտնում է The Independent-ը:
Իրավապաշտպանները, որոնք զբաղվում են անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնության դեպքերով, զարմացած չեն, որ ուսուցիչների արհմիությունները հանդես են գալիս ի պաշտպանություն իրենց գործընկերների:
Թեև իրավապաշտպաններն ընդունում են, որ չհիմնավորված մեղադրանքները կարող են վնասել ուսուցիչների կարիերային, սակայն նրանք ընդգծում են, որ լուրն իրականությանը չի համապատասխանել սեռական ոտնձգության դեպքերի ընդամենը 2% դեպքերում:









































