Համակարգչային անվտանգության ոլորտի մասնագետները առաջին անգամ գրանցել են ցանցահենային հարձակում՝ ուղղված ժամանակակից ու նոր սերնդի կենցաղային սարքերի դեմ, որոնք մտնում են «խելացի տուն» համակարգի մեջ:
Proofpoint ընկերության տվյալով՝ ցանցահենային հարձակման հետևանքով տարածվել էին «ավելի քան 750 հազար էլեկտրոնային հաղորդագրություն՝ 100 հազար տարբեր սարքերից, ինչպիսիք են, օրինակ, մուլտիմեդիայի կենտրոնները, որոնք հասանելիություն ունեն համացանցին, հեռուստացույցներին»:
Կիբերհարձակման ենթարկված սարքերի թվում եղել է նաև մի սառնարան, որն ունեցել է համացանցով մթերք պատվիրելու հնարավորություն:
Մասնագետների կարծիքով՝ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Ցանցահենները հեռահար միացել են սարքերին ու ուղարկել հաղորդագրություններ ամբողջ աշխարհով:











































