Հայտնի դերասանուհի և երկու երեխաների մայր Ջենիֆեր Լոպեսը, հնարավոր է, հղի է:
Օրերս 49-ամյա Ջենիֆեր Լոպեսին և նրա զուգընկերոջը՝ Ալեքս Ռոդրիգեսին լուսանկարել են Լոս Անջելեսում ռեստորանից դուրս գալիս: Ռոմանտիկ հանդիպման ժամանակ երգչուհին Valentino Rockstud ապրանքանիշի զգեստով էր և Թոմ Ֆորդի կոշիկներով:
Երկրպագուներին հիացրել է Ջեյ Լոյի զուսպ կերպարը, սակայն նրանք նկատել են նրա կլորիկ որովայնը և կասկածել, որ նա հղի է: Երգչուհին ինքն այդպիսի լուրերը չի հերքում և բազմիցս ասել է, որ կրկին ցանկանում է մայրանալ:










































