Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ արևմտյան Նևադա նահանգում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Մարդատար գնացքում եղել է 204 ուղևոր և անձնակազմի 14 անդամ: Այն Չիկագոյից ուղևորվում էր Կալիֆոռնիայի Էմերվիլ քաղաք: Ականատեսների խոսքերով, այրվել են ուղևորատար գնացքի երկու վագոնները: Ոստիկանությունից հայտնել են, որ մի քանի ուղևոր գտնվում են կրիտիկական վիճակում, նրանց ճիշտ թիվը պարզվում է:









































