Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2014թ. իր գլխավոր խնդիրն է համարում ճաղատությունը թաքցնելը՝ հայտնում է Sky News ամսագիրը:
Լրագրողների ամենամյա ընթրիքին՝ Westminster Correspondents dinner-ին, որին առաջ անգամ էր մասնակցում Քեմերոնը, նա հայտարարել է այդ տարվա իր նպատակների մասին:
«Թիվ մեկ. ճաղատ մասը պետք է պահել հսկողության ներքո»,- կատակել է Քեմերոնը՝ նշելով, որ 2014թ. դա լինելու է իր առաջնահերթությունը:
Այնուհետև նա հայտարարել է՝ չգիտեր, որ այս տարի իր վարսավիրը ներառվել է Բրիտանական կայսրության շքանշանակիրների ցուցակում:
Լրագրողների ընթրիքը Վեսթմինստրում անցկացվում է 40 տարի: Ավանդույթի համաձայն՝ ընթրելու են հրավիրվում Բրիտանիայի հեռուստաալիքների ու հիմնական տեղեկատվական պարբերականների աշխատակիցները:











































