Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Քանի՞ մլն դոլարի կահույք և ոսկեղեն ունի Գագիկ Ծառուկյանը (լուսանկար)

Բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը ընտրությունների ժամանակ ընդգրկվում են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում, և ընտրություններից առաջ պարտավոր են իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սակայն վերջին տարիներին այդ պաշտոնյաները պարտավոր են արդեն յուրաքանչյուր տարի նմանատիպ հայտարարագրեր ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով:

Հաճախ բավականին հետաքրքիր, նույնիսկ աշխատատար է այդ հայտարարագրերի ուսումնասիրությունը, քանի որ այդ պաշտոնյաներից ոմանք ունեն աստղաբաշխական կարողություն: Ու քանի որ հայ հանրությանը հայտնի գերհարուստներից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, մեր առաջին անդրադարձը վերաբերում է նրան: Իհարկե, մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք թե ԲՀԿ-ի, թե Հանրապետական և թե այլ կուսակցությունների անդամ պաշտոնյաների կարողություններին:

Եվ այսպես, Գ. Ծառուկյանի հայտարարագրերում բավականին հետաքրքիր տեղ էր զբաղեցնում 8 մլն դրամը գերազանցող կահույքի և թանկարժեք զարդերի բաժինը: Այս հատվածում ԲՀԿ ղեկավարը գրանցել էր 2 ճաշասենյակի և 8 ննջասենյակի կահույք: Ճաշասենյակներից մեկի կահույքն արժեր 127 հազար 820 եվրո, մյուսը՝ 42.800 եվրո: Իսկ 8 ննջասենյակների կահույքը միասին արժեր ավելի քան 640 հազար եվրո: Գ. Ծառուկյանը հայտարարագրել է նաև ձեռքի 3 գերթանկարժեք ժամացույց և նմանատիպ մատանի: Ադամանդե քարերով ու ոսկյա շղթայով այդ ժամացույցներից երկուսն, օրինակ, արժեն 500-հազարական դոլար, մյուսը՝ 300.000 դոլար: Ադամանդե քարով մատանիներից մեկն արժե 3 մլն դոլար, երկրորդը՝ 1 մլն դոլար, իսկ երրորդը՝ 700.000 դոլար: Այսինքն` ԲՀԿ ղեկավարն ունի ավելի քան 810 հազար եվրո արժողությամբ շքեղ կահույք և 6 մլն դոլար արժողությամբ թանկարժեք ոսկեղեն:

Իհարկե, ԲՀԿ ղեկավարի տանը բազմաթիվ այլ մանր-մունր, ասենք` կտորը 10-15 հազար դոլար արժեցող ոսկեղեն կամ կահույք էլ կլինի, սակայն այս դեպքում գրանցման ենթակա են միայն թանկարժեք այն ապրանքները, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Նրա` 2011թ. հայտարարագրում նշված էին նաև 7 շքեղ մեքենաներ՝ BMW X-5, Տոյոտա-Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4, Ռոլս-Ռոյս B 12-6, Նիսսան Պատրուլ, Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմ և Ռենջ Ռովեր սպորտ 4,4: Այս մեքենաների գները նշված չեն, բայց վստահաբար կարելի է ասել, որ դրանք բոլորը միասին կարժենան առնվազն 5 մլն դոլար:

Գ. Ծառուկյանի ու նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հայտարարագրերում նշված էին հարյուրավոր միլիոնների հասնող բաժնետոմսեր ու դրամական միջոցներ: Դրանց մեկ առ մեկ ծանոթանալը գլխապտույտ առաջացնող ուսումնասիրություն էր, և հնարավոր չէր այդքան հսկայական հարստությանը հետևելը միանգամից ընկալել, ուստի մյուս մասն էլ կներկայացվի հաջորդ հրապարակման մեջ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում