Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
«Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա-իրադարձությունից հետո ԱԺ-ն պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերեր ՀՀԿ-ին և արագ, ինտենսիվ կերպով նոր Ընտրական օրենսգիրքը անցկացներ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հակադարձելով նրան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Ես տվեցի բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մարդիկ, ովքեր հայտարարել էին, թե կաջակցեն արտահերթ ընտրություններին, գային այս դահլիճ և մասնակցեին քվեարկությանը»:
Նրա խոսքով՝ իրենց աջակցությունը հայտարարած 69 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 57-ը. «Միայն մի խմբակցություն ազնիվ գտնվեց, որ ի սկզբանե հայտարարել էր՝ համաձայն չէ, և մինչև վերջ մնաց ոչ համաձայն. դա Հանրապետականն էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































