ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն օրական ողջ աշխարհում որսացել է բջջային հեռախոսների մոտ 200 մլն SMS հաղորդագրություն: Ինչպես հայտնում է The Guardian-ը, շնորհիվ այդ տվյալների՝ հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել բաժանորդների գտնվելու վայրի, շփումների և կրեդիտ քարտերի տվյալների մասին:
Ինչպես հաղորդվում է՝ Ազգային անվտանգության գործակալության ծրագիրը՝ Dishfire ծածկանվամբ, հավաքում է այն, ինչ հնարավոր է, ոչ թե հավաքում տվյալներ կոնկրետ թիրախներից:
Պարբերականը նշում է, որ գործակալությունը կիրառել է տեքստային հաղորդագրությունների ընդարձակ բազան՝ ստանալու տեղեկություն այն անձանց մասին, ովքեր նույնիսկ չեն կասկածվել անօրինական գործունեության մեջ:










































