Եթե Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեի արդյունքում այն դուրս գա Միացյալ Թագավորության կազմից, ապա երկրի վերաանդամակցությունը ԵՄ-ին կտևի տարիներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգտոնը:
«Մենք հակված ենք այն դիրքորոշմանը, որ եթե Շոտլանդիան դադարի լինել Միացյալ Թագավորության մաս, այն ինքնաբերաբար կդադարի լինել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի անդամ»,- ասել է նա:
:
Լիդինգտոնն ընդգծել է, որ Գլազգոն ստիպված կլինի այդ բոլոր կառույցների հետ բանակցություններ սկսել զրոյից: Պետական նախարարի խոսքերով` ինչ վերաբերում է ԵՄ վերադառնալուն, ապա այդ գործընթացը կտևի տարիներ, նույնիսկ եթե բոլոր 28 անդամ պետությունները միաձայն աջակցեն Շոտլանդիայի անդամակցությանը:








































