Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի արդեն նախկին նախագահ Սուրիկ Խաչատրյանի հետ համալսարանի կառավարման խորհրդի անդամակցությունից ազատվել են նաև Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն ու Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը: Այս մասին aravot.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի`1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ամոթալի էր, որ ավելի քան 7 տարի Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Լիսկան, մարդ, որը դեռևս 1972 թվականին չառաջադիմելու և հանցագործություն կատարելու համար հեռացվել էր միջնակարգ դպրոցից: Միջնակարգ կրթություն չունեցած մեկը, մանավանդ քրեական հարուստ կենսագրություն ունեցող, մեր ժամանակների արտասովոր ոճրագործը 2006-ին դարձել էր կառավարման խորհրդի նախագահ: Դա մեծագույն անպատվություն էր համալսարանի կոլեկտիվին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ: Այլևս խորհրդի անդամ չեն Սուրիկի Խաչատրյանի երբեմնի տեղակալ, փոխմարզպետ Արա Դոլունցը, որը առաջիկայում պատասխան է տալու Սուրիկ Խաչատրյանի հետ կատարած շատ ապօրինությունների, լուրջ հանցանքների համար: Կառավարման խորհրդի անդամ չէ նաև նրա հորեղբոր որդին, «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի տնօրեն Սասուն Խաչատրյանը, որը Սուրիկ Խաչատրյանի հետ թալանել է ռազմավարական նշանակության ձեռնարկությունը»,- ասել է պարոն Հարությունյանը:
Մանրամասները՝ aravot.am-ում










































