Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել 2014 թ. նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացմանը` հաղորդում է RIA Novosti-ն:
Խորհրդարանում քվեարկության արդյունքներով «կողմ» է քվեարկել 87 մարդ, «դեմ»` 43, և միայն երեքն են ձեռնպահ մնացել:
Կատալոնիայի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո դիմում կուղարկվի Մադրիդ` պահանջելով անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք:
Ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունն անկախության հանրաքվեն նշանակել էր 2014 թ. նոյեմբերի 9-ին:







































