Ամերիկյան The New York Times թերթն անդրադարձ է կատարել երեկ Կազանում կայացած հանդիպմանը.
«Ուրբաթ օրը չարդարացան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկում գրանցելու հույսերը, երբ Կազանի հանդիպման նախաձեռնող Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության չեն եկել գործարքի հիմքերի շուրջ։
Միջազգային միջնորդները մեծ հույսեր էին փայփայում ուրբաթօրյա այդ հանդիպման հետ կապված՝ կոչ անելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հավանության արժանացնել հիմնարար այն սկզբունքները, որոնք կթուլացնեն լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»։
Հիշեցնենք, որ երեկ Կազանում ավելի քան 3 ժամ տևած հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է. «Պետության ղեկավարները հաստատել են մի շարք խնդիրների շուրջ փոխադարձ ըմբռնման կայացումը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծմանը»:









































