Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է նոր առաջարկ ներկայացնել Թուրինի «Յուվենթուս»-ին` վերջինիս կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է Football Italia-ն:
Տեղեկացվում է, որ փարիզյան ակումբը մնում է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները գնելու պայքարում ֆավորիտը և շուտով կներկայանա նոր առաջարկով: ՊՍԺ-ից զատ, Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նաև հաղորդվում է, որ ֆուտբոլիստը շուտով կարող է նոր պայմանագիր կնքել «Յուվենթուս»-ի հետ, ինչի արդյունքում նրա տարեկան աշխատավարձը 1,5 մլն-ից կավելանա մինչև 4 մլն եվրոյի:
20-ամյա Պոգբան թուրինցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:






































